Վերադառնալ
26.05.2022

Առցանց գիտագործնական համաժողով

Առցանց գիտագործնական համաժողով

        Մայիսի 26-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորող Սյուզաննա Ավալյանը մասնակցեց   Ռուսաստանի Դաշնության Վ․Վ․ Լուկյանովի անվան Օրյոլի իրավաբանական ինստիտուտի կողմից կազմակերպված հեռավար գիտագործնական կոնֆերանսին։ Համաժողովի ընթացքում մասնակիցը հանդես եկավ «Գործարարական պայմանագրերի օրենսդրական ամրագրման հիմնահարցերը․ գործարարական ռիսկը որպես գործարարական գործունեության իրականացման կարևոր գործոն» վերտառությամբ զեկույցով, որը ներկայացվել էր Ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության կապիտան Գայանե Մարուքյանի գիտական ղեկավարմամբ։ Ս․ Ավալյանը ներկայացրեց գործարարական պայմանագրերի իրավական ամրագրման հիմնախնդիրը՝ հարցը դիտարկելով արտասահմանյան երկրների օրենսդրությունների հետ համեմատական վերլուծության ձևաչափում։ Զեկուցման ավարտին  բազմաթիվ հարցեր հնչեցին, որոնք վերաբերում էին թե՛ բուն գործարարական գործունեության օրենսդրական սահմանման խնդրին, թե՛ ոստիկանության ծառայողի կողմից անմիջականորեն  գործարարական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքներին և սահմանափակումներին, թե՛ այդ արգելքների և սահմանափակումների՝ ազգային օրենսդրության ձևաչափում լիարժեք կամ թերի կարգավորված լինելու հիմնահարցին։ Ամփոփելով պլենար նիստի աշխատանքները՝ Սյուզաննա Ավալյանի զեկուցումն արժանացավ առանձնահատուկ ուշադրության՝ հաշվի առնելով այնտեղ արծարծված բազմաթիվ կարևոր և արդիականություն ներկայացնող հարցեր։ 

Առցանց համաժողովին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության ոստիկանական բուհերի ներկայացուցիչները։