Վերադառնալ
10.09.2025

Վերապատրաստման լրացուցիչ դասընթացներ

Վերապատրաստման լրացուցիչ դասընթացներ

          2025 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել են վերապատրաստման լրացուցիչ դասընթացները ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի այն ծառայողների համար, որոնք արդեն ավարտել են հատուկ պատրաստության դասընթացը:    

          Դասընթացների նպատակն է ամփոփել և ամրապնդել հատուկ պատրաստության մեկամսյա դասընթացների շրջանակներում ստացված գիտելիքներն ու հմտությունները: Դասընթացներն առավելապես վերաբերում են ծառայողի կողմից հարկադրանքի կիրառման հիմնական սկզբունքներին, հարկադրանքի միջոցների տեսակներին, դրանց համաչափ կիրառման երաշխիքներին, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների գործադրման իրավաչափությանը և նպատակներին, վարչական վարույթն ապահովող միջոցներին, վարչական բերում կատարելու և վարչական ձերբակալման իրավաչափությանը, ինչպես նաև ոստիկանության ծառայողի կողմից ներկայացված օրինական պահանջի իրավաչափության գնահատման հարցերին:

          ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի շուրջ 2400 ծառայողների համար վերապատրաստման լրացուցիչ դասընթացները կշարունակվեն մինչև 2025 թվականի հոկտեմբերի վերջը: