Վերադառնալ
22.09.2025

Վերապատրաստման դասընթացներ

 Վերապատրաստման դասընթացներ

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում շարունակվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության  գվարդիայում պաշտոնի նշանակվելու համար հատուկ պատրաստության դասընթացի ուսումնական պարապմունքները: 2025 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել են ծառայողների յոթերորդ հոսքի ուսումնական պարապմունքները, որոնք կավարտվեն հոկտեմբերի 24-ին:

    Բացի այդ, հատուկ պատրաստության դասընթացն ավարտած ծառայողների համար անցկացվում են լրացուցիչ վերապատրաստման պարապմունքներ: Այսպես, 2025 թվականի սեպտեմբերի 22-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հատուկ ստորաբաժանումներում նշանակվելու համար վերապատրաստման դասընթացները: Դասընթացներն առավելապես վերաբերում են ոստիկանության ծառայողի կողմից ներկայացված օրինական պահանջի իրավաչափության գնահատման հարցերին, ոստիկանության ծառայողի կողմից հարկադրանքի կիրառման հիմնական սկզբունքներին, հարկադրանքի միջոցների տեսակներին և դրանց համաչափ կիրառման երաշխիքներին, ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների գործադրման իրավաչափությանը և նպատակներին, վարչական ձերբակալման իրավաչափությանը, ֆիզիկական ուժ գործադրելիս կիրառվող հնարքներին: Վերապատրաստման դասընթացները կիրականացվեն մինչև 2025 թվականի հոկտեմբերի 31-ը: