ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
17.07.2025

ՄԿԾ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՄԿԾ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՋՈՂՎԱԾ ՓՈՐՁԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

   Օրերս «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն առցանց եղանակով կազմակերպել էր քննարկում ՀՀ տարբեր բուհերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման նպատակն էր ՄԿԾ-ների բարելավման փորձերի քննարկման արդյունքում երկխոսություն ձևավորել բուհերի միջև՝ հաջողված փորձերը ներկայացնելու, տարածելու և բուհերի փոխհամագործակցությանը նպաստելու համար։

   Առցանց աշխատաժողովին զեկույցներով հանդես եկան ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կրթության որակի ապահովման բաժնի պետ Տիգրան Խաչատրյանը և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.թ., դոցենտ Աննա Կարապետյանը:

   Հարցերի մեծ ծավալի և ակտիվության արդյունքում որոշում կայացվեց կազմակերպել շարունակական քննարկումներ, որոնք հնարավորություն կտան առավել մանրամասն անդրադառնալ բոլոր հարցերին և մասնակիցների մտահոգություններին, խթանել գիտելիքների ու փորձի արդյունավետ փոխանակումը։ Այս քննարկումները նպատակ ունեն առաջադրել նոր գաղափարներ, մշակել լուծումներ, ամրապնդել մասնագիտական համագործակցությունն ու տարածել լավագույն փորձը։