Վերադառնալ
24.09.2024

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՎ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԵՎ ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

   Սեպտեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ «Իրավունքի ընդհանուր տեսության հիմնախնդիրները» խորագրով գիտագործնական կոնֆերանսը և ուսումնամեթոդական երկու ձեռնարկի շնորհանդեսը: Գիտագործնական կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ Դատական դեպարտամենտի, ՀՀ կառավարման ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի, Հայ-Ռուսական համալսարանի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Գլաձոր համալսարանի ղեկավար կազմը, իրավաբան գիտնականները և նույն բուհերից հրավիրված տարբեր կուրսերում սովորող ուսանողներ:

   Գիտագործնական կոնֆերանսի ընթացքում ելույթներով հանդես եկան Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ի.գ.թ., դոցենտ Մանուկ Մուրադյանը, Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի ավագ դասախոսներ ի.գ.թ., դոցենտ Ռաֆիկ Խանդանյանը և ի.գ.թ. Կարեն Զարիկյանը, ի.գ.թ., դոցենտ Հասմիկ Ստեփանյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի դասախոս, Բոննի Հռենոսյան Ֆրիդրիխ-Վիլհելմ համալսարանի ասպիրանտ Աշոտ Պողոսյանը:

    Ելույթների ընթացքում քննարկվեցին զեկուցողների կողմից ուսումնասիրված իրավունքի տեսության տարբեր հիմնահարցեր: