Վերադառնալ
15.05.2025

Գնումների գործընթացի վերաբերյալ քննարկում Կրթահամալիրում

Գնումների գործընթացի վերաբերյալ քննարկում Կրթահամալիրում

   Գնումների գործընթացն առավել թիրախային և թափանցիկ դարձնելու նպատակով մայիսի 13-ին Կրթահամալիրի պրոռեկտորների և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ կայացավ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին գնումների կազմակերպման օրենսդրական կարագավորումներից բխող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ քննարկվել են գնման գործընթացի կազմակերպման կարգին, գնումների պատասխանատու ստորաբաժանումների և գնումների համակարգողի գործառույթներին,  գնման հայտի նախագծմանը և ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։

   Համաձայն քննարկման արդյունքների՝ գնումների գործընթացն իրականացնելու են Կրթահամալիրի ստորաբաժանումները՝ իրենց վերաբերելի մասով։ Գործընթացին աջակցելու է Կրթահամալիրի գնումների խումբը։