Գիտական խորհրդի հերթական նիստը

Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2025թ․ 11-րդ նիստը: Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը տպագրության երաշխավորեց Կրթահամալիրի միջազգային կապերի և համագործակցության աշխատանքները համակարգող պրոռեկտոր Արմինե Հայրապետյանի, համահեղինակներ՝ Ա․ Միսակյանի, Ա․ Գևորգյանի, Ս․ Հայրապետյանի, Ի․ Երմակովի, Ք․ Լեհմանի և Բ․ Ֆիշերի «Մայիսյան ջրհեղեղները Հայաստանում՝ 2024։ Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետի փաստագրում և ընկալում։ 2024թ. մայիսի 24-26 Իրադարձության վերլուծություն» (անգլերեն) և ոստիկանական ուսումնական ստորաբաժանման քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս Արփի Լազարյանի՝ «Ազատազրկման դատապարտված անձանց հետ վարվեցողության միջազգային-իրավական չափորոշիչները և դրանց կիրառման ու իմպլեմենտացման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» մենագրությունները:
Գիտական խորհրդի որոշմամբ ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 11 սովորողի հատկացվեց ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ հիմք ընդունելով նույն ստորաբաժանման ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտի ուսումնասիրությունը:
Գիտական խորհրդի նիստն ամփոփվեց փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման «Կառավարում (Կառավարում (ըստ ոլորտի))» մասնագիտության բակալավրիատի հեռակա ուսուցման նախկին 3 սովորողի՝ Կրթահամալիրում վերականգնվելու համար ներկայացված դիմումների քննարկմամբ: Որոշում կայացվեց ուսումնառությունը շարունակելու համար վերջիններիս վերականգնել համապատասխան կուրսերում: