Վերադառնալ
17.05.2022

«Հայցի ներկայացման առանձնահատկությունները քաղաքացիական դատավարությունում» թեմայով գիտական խմբակ

«Հայցի ներկայացման առանձնահատկությունները քաղաքացիական դատավարությունում» թեմայով գիտական խմբակ

      Մայիսի 16-ին տեղի ունեցավ քաղաքացիական իրավունքի և  քաղաքացիական դատավարության գիտական խմբակի 2021-2022 ուստարվա երկրորդ նիստը։ Նիստին ներկա էին Կրթահամալիրի ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության կապիտան Գայանե Մարուքյանը, նույն ամբիոնի դասախոսական կազմը, ինչպես նաև Կրթահամալիրի սովորողները։

Գիտական խմբակի թեման էր «Հայցի ներկայացման առանձնահատկությունները քաղաքացիական դատավարությունում»։

Որպես բանախոս հրավիրված էր «ԼԵՎ ԳՐՈՒՊ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Լարիսա Բաղդասարյանը։

Բանախոսը հանդես եկավ զեկույցով՝ նվիրված քաղաքացիական դատավարության առանձնահատկություններին, առկա իրավակարգավորումներին։ Համեմատականներ անցկացրեց նախկին քաղաքացիական դատավարության օրենսգրքի հետ՝ վեր հանելով առավելությունները և թերությունները: Հանդիպման վերջում ծավալվեց ակտիվ քննարկում։