Կայացել է ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստը
Մարտի 27-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2026 թվականի 5-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց.
- հաստատել արհեստագործական կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.03.4 «Համայնքային ոստիկան» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսուցման պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման և անցկացման, համայնքային ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ոստիկանության ծառայողների վերապատրաստման դասընթացի համալիր քննության կարգերը,
- հաստատել արհեստագործական կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսուցման ընթացքում ստուգարքների և դիֆերենցված ստուգարքների անցկացման, պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման և անցկացման կարգերը:
Գիտական խորհուրդը նաև որոշեց բավարարել Կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման նախկին երկու սովորողի կողմից վերականգնման համար ներկայացված դիմումները:
