Վերադառնալ
27.08.2025

Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

   Օգոստոսի 26-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի 2025 թ․ 9-րդ նիստը: Օրակարգային առաջին հարցի քննարկման արդյունքում գիտական խորհրդի կողմից հաստատվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալի­րում բաց մրցույթով դասախոսական կազմի համալրման կարգը, որի հիման վրա այսուհետ կկարգավորվեն բաց մրցույթով դասախոսական կազմի համալրման հարաբերությունները:

   Օրակարգի երկրորդ հարցի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը տպագրության երաշխավորեց փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի ավագ դասախոս Արթուր Սարգսյանի «Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության գվարդիայի աշխատակիցների մասնագիտական-հոգեբանական պատրաստվածությունը» ուսումնական ձեռնարկը:

   Գիտական խորհրդի նիստում քննարկվեց նաև փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման աղետների ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու Արմեն Խաչատրյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցը: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքում որոշվեց Ա. Խաչատրյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու համար համապատասխան գրությամբ դիմել ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտե։