Կայացել է Կրթհամալիրի գիտական խորհրդի հերթական նիստը
Մարտի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2026 թվականի 3-րդ նիստը:
Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց․
- փոփոխություններ կատարել գիտական խորհրդի 2025 թվականի մայիսի 13-ի թիվ 25 որոշման մեջ, որով փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման հիմնական կրթական ծրագրերով ուսուցման կարգում հստակեցվել են միջին մասնագիտական կրթական ծրագրով իրականացվող ընթացիկ և եզրափակիչ գնահատման ընթացակարգերը,
- ոստիկանական, փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումների բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 20 սովորողի հատկացնել ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ հիմք ընդունելով ստորաբաժանումների ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտների ուսումնասիրությունները: Հարկ է նշել, որ բացի օրենսդրությամբ սահմանված զեղչերից, Կրթահամալիրի կողմից ևս կկիրառվի հավելյալ փոխհատուցում՝ հաշվի առնելով շահառուների միջին որակական գնահատականները:
Գիտական խորհրդի որոշմամբ տպագրության է երաշխավորվել ոստիկանական ուսումնական ստորաբաժանման քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս, ի․գ․թ․, դոցենտ Դավիթ Թումասյանի և համահեղինակներ Է․ Պետրոսյանի, Ս․ Բոսթանջյանի, Ս․ Դավթյանի «Համայնքային ոստիկանության գործունեությունն ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը կանխարգելելիս, դրանց արձագանքելիս և ուղղորդելիս» ուսումնական ձեռնարկը:
Գիտական խորհուրդը նաև որոշել է բավարարել Կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման նախկին յոթ սովորողի` վերականգնման համար ներկայացրած դիմումները:
