ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
23.02.2026

Կայացել է ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստը

Կայացել է ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի հերթական նիստը

   Փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2026 թվականի 2-րդ նիստը:

   Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց․

- ՀՀ ներքին գործերի նախարարի անվանական կրթաթոշակ ստացող հինգ սովորողներից չորսի համար 2025-2026 ուստարվա երկրորդ կիսամյակում պահպանել նախորդ կիսամյակում տրամադրվող կրթաթոշակը, քանի որ վերջիններիս նախորդ կիսամյակի ուսումնառության արդյունքներն ամփոփվել են գերազանց առաջադիմությամբ:

-   հաստատել հետևյալ փոփոխությունները.

   Կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումում հիմնական կրթական ծրագրերով ուսուցման կարգում ամրագրվեց, որ բակալավրի առկա կրթաձևի կրթական ծրագրում քննության ձևով գնահատվող դասընթացը՝ եզրափակիչ քննության հետ մեկտեղ նախատեսում է 2, իսկ հեռակա կրթաձևի կրթական ծրագրում՝ 1 միջանկյալ քննություն: Առկա կրթաձևի յուրաքանչյուր միջանկյալ քննության ժամանակ սովորողի առաջադիմությունը գնահատվում է առավելագույնը 2, իսկ հեռակա կրթաձևի համար 4 միավոր՝ 0.5 միավոր գնահատման քայլով:

- բավարարել Կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման նախկին հինգ սովորողի կողմից վերականգնման համար ներկայացված դիմումները: