Կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը
Նոյեմբերի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2025 թվականի 12-րդ նիստը: Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը փոփոխություններ կատարեց Կրթահամալիրի գիտական խորհրդի 2025 թվականի մայիսի 13-ի թիվ 21 որոշմամբ հաստատված «Արհեստագործական կրթության 1032.01.4 «Ոստիկանական գործ» մասնագիտության 1032.01.02.4 «Պարեկ» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսուցման պետական ամփոփիչ ատեստավորման և դրան համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստման ամփոփիչ համալիր քննության կարգի» հավելվածում:
Գիտական խորհուրդը նաև տպագրության երաշխավորեց փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական առարկաների ամբիոնի պրոֆեսոր, մ․գ․թ․, դոցենտ Գալինա Ռուսակովայի «Դասավանդման մեթոդիկա Հայաստանի Հանրապետության ՆԳՆ կրթահամալիրի դասախոսների համար» ուսումնամեթոդական ձեռնարկը:
