Վերադառնալ
03.12.2025
Կայացավ գիտխորհրդի հերթական նիստը
Դեկտեմբերի 1-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում կայացավ Գիտական խորհրդի 2025 թվականի 13-րդ նիստը։
Օրակարգային հարցերի քննարկման արդյունքներով Գիտական խորհուրդը որոշում ընդունեց փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման բակալավրիատի առկա և հեռակա կրթաձևերի վճարովի ուսուցմամբ 7 սովորողների հատկացնել ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում։
Գիտական խորհուրդը որոշեց նաև մեկանգամյա հավելավճար տրամադրել ոստիկանական և փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումների պրոֆեսորադասախոսական կազմից այն դասախոսներին, ովքեր 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում սահմանված ծանրաբեռնվածությունից ավել բեռնվածություն են ունեցել:
