ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
02.06.2026

Գումարվել է գիտական խորհրդի հերթական նիստը

Գումարվել է գիտական խորհրդի հերթական նիստը

   Մայիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2026 թվականի 6-րդ նիստը, որը վարել է Կրթահամալիրի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մ․ Մարկոսյանը:

    Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշել է լրացումներ կատարել գիտական խորհրդի 2025 թվականի ապրիլի 1-ի թիվ 3 և թիվ 6 որոշումների մեջ՝ համաձայն որոնց՝

  -Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ու փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետերը, նրանց տեղակալները, դեպարտամենտների պետերը և վերապատրաստման կենտրոնների պետերն ատեստավորման հիմքով հավելավճար ստանալու ժամանակահատվածում ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակում պետք է ունենան առնվազն 100 ժամ ուսումնական բեռնվածություն, որում պետք է ներառված լինի առնվազն 32 ժամ դասախոսություն, սեմինար և գործնական պարապմունք,

  -Կրթահամալիրում լրացուցիչ կրթական ծրագրով ուսուցման կարգում ամրագրվել է նոր՝ 14․1․ կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «14․1․ Թեստավորման միջոցով անցկացվող ստուգարքի դեպքում «ստուգված» ստանում է այն սովորողը, ով կեսից ավել թեստային առաջադրանքներին տվել է ճիշտ պատասխան»։

   Գիտական խորհրդի մեկ այլ որոշմամբ հաստատվել է բակալավրիատի և մագիստրատուրայի սովորողների առավելագույնը 12 կրեդիտ ակադեմիական պարտքերի վերահանձնման կարգը, որով սահմանվել են առկա և հեռակա ուսուցման կրթաձևերի սովորողների՝ առավելագույնը 12 կրեդիտ ակադեմիական պարտքերի վերահանձնման կազմակերպման և անցկացման գործընթացները: