ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Նորություններ

Վերադառնալ
14.02.2017

Տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2017 թվականի առաջին նիստը

Տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2017 թվականի առաջին նիստը

2017 թվականի փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2017 թվականի առաջին նիստը: Նիստում քննարկվեցին ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակ ստացող սովորողներին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակում կրթաթոշակի տրամադրումը վերանայելու, ինչպես նաև կրթահամալիրի ինը նախկին սովորողների կողմից ներկայացված՝ իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու մասին դիմումները:

Քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակ ստացող բոլոր տասնվեց սովորողներին 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակում կրթաթոշակի տրամադրումը և դրական ընթացք տվեց կրթահամալիրի չորս նախկին սովորողների կողմից ներկայացված՝ իրենց ուսանողական իրավունքները վերականգնելու մասին դիմումներին: