Վերադառնալ
	
			 
		
			
	
	
		
							
							
							
					
		
						
						
						
					
	
            
          02.05.2023
	Միջազգային գիտաժողով
 
		Ապրիլի 27-28-ը տեղի ունեցավ Նոր Բուլղարական Համալսարանի կազմակերպած «Իրավունք և անվտանգություն» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովը նվիրված էր ՄԱԿ-ի՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 75-րդ և Նոր Բուլղարական Համալսարանի «Պետական և միջազգային անվտանգության» դեպարտամենտի հիմնադրման 20-ամյակին։
Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը՝ ներկայացնելով «Մարդու իրավունքների և պետական անվտանգության հարաբերակցությունը՝ ժամանակակից մարտահրավերներ և սպառնալիքներ» վերտառությամբ զեկույցը։ Այն առցանց եղանակով ներկայացրեց Կրթահամալիրի ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության մայոր Գ. Խուդոյանը։

 
				 
				 
				 
				 
				