Վերադառնալ
13.02.2023

Գիտական խորհրդի 3-րդ նիստը

Գիտական խորհրդի 3-րդ նիստը

     Փետրվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2023 թվականի 3-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց ՀՀ ոստիկանության պետի անվանական կրթաթոշակ ստացող սովորողներին 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի համար պահպանել նախորդ կիսամյակում տրամադրվող կրթաթոշակը, քանի որ վերջիններիս նախորդ կիսամյակի ուսումնառության արդյունքներն ամփոփվել են գերազանց առաջադիմությամբ:

Լրացումներ և փոփոխություններ կատարվեցին քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման մասին կարգում, որի արդյունքում կարգի մի շարք կետերում ամրագրվեցին պետական կրթական չափորոշչով և համապատասխան առարկայական նկարագրով նախատեսված ուսումնական արդյունքների գնահատման ձևերը: Գիտական խորհրդը որոշեց բավարարել նախկինում կրթահամալիրում վճարովի հիմունքներով սովորած և տարբեր պատճառներով կրթահամալիրից ազատված չորս ուսանողի՝ վերականգնման համար ներկայացած դիմումները: