Վերադառնալ
30.04.2024

Խոր ցավով հայտնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Արմեն Պարույրի Ղազարյանը։
Արմեն Ղազարյանը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոնններ. ղեկավարել է գիտական աշխատանքների բաժինը, ուսումնամեթոդական և զարգացման վարչությունը, 2011-2018թթ․ եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ։
Խորապես ցավակցում ենք և մեր զորակցությունն ենք հայտնում ընտանիքի անդամներին և հարազատներին։
Արմեն Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 30-ին, «Զոլեր» N1 սրահում (Գրիգոր Հասրաթյան փող., 25/3) 17.00-20.00:
Հուղարկավորությունը՝ մայիսի 1, 13.00, «Զոլեր» սրահից Շահումյան 2 գերեզմանատուն: