ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
02.07.2026

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվում է FRONTEX-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթաց՝ կեղծ փաստաթղթերի հայտնաբերման թեմայով

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվում է FRONTEX-ի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթաց՝ կեղծ փաստաթղթերի հայտնաբերման թեմայով

   Հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (FRONTEX) նախաձեռնությամբ անցկացվում է «Կեղծ փաստաթղթերի հայտնաբերման ոլորտում իրազեկվածության բարձրացում» թեմայով եռօրյա վերապատրաստման դասընթաց։

   Դասընթացին մասնակցում են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի, Արտաքին գործերի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Քննչական կոմիտեի, Փորձաքննությունների ազգային բյուրոյի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ներկայացուցիչներ։

   Վերապատրաստման նպատակն է զարգացնել մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ կեղծված և կասկած հարուցող փաստաթղթերի հայտնաբերման, փաստաթղթերի անվտանգության տարրերի ճանաչման, դրանց ստուգման մեթոդաբանության կիրառման և փաստաթղթային կեղծարարության արդի միտումների բացահայտման ուղղություններով։

   Դասընթացի ընթացքում FRONTEX-ի Օպերատիվ աջակցության համակարգերի ստորաբաժանման (OSSU) փորձագետները ներկայացնում են ճանապարհորդական փաստաթղթերի միջազգային չափանիշները, անվտանգության հիմնական առանձնահատկությունները և տպագրական տեխնոլոգիաները, ոչ ստանդարտ փաստաթղթերի ստուգման մեթոդները, ինչպես նաև անցկացնում են գործնական պարապմունքներ՝ հիմնված իրական դեպքերի և ժամանակակից մարտահրավերների վրա։

   Դասընթացի կազմակերպումը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում կարևոր նշանակություն ունի ոչ միայն մասնակից գերատեսչությունների մասնագիտական կարողությունների զարգացման, այլև Կրթահամալիրի ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման տեսանկյունից։

   Վերապատրաստումն իրականացվում է FRONTEX-ի և ՀՀ ՆԳՆ միջև ձևավորված համագործակցության շրջանակում՝ նպաստելով սահմանային անվտանգության, միջգերատեսչական համագործակցության և փաստաթղթային կեղծարարության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը։