ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
18.05.2026

Հայաստանում ֆրանսիական քոլեջի ուսանողների այցերը ՆԳՆ կրթահամալիր

Հայաստանում ֆրանսիական քոլեջի  ուսանողների այցերը ՆԳՆ կրթահամալիր

   Մայիսի 14-ին և 15-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել Հայաստանում ֆրանսիական քոլեջի առաջին կուրսի տարբեր մասնագիտություններով սովորող ուսանողները՝ դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու Ռ․ Շաինովայի ուղեկցությամբ:

   Կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման փրկարարական ամբիոնը կազմակերպել  էր դասընթաց, որի շրջանակներում  ուսանողները ծանոթացել են արտակարգ իրավիճակներում առաջին օգնության ցուցաբերմանը, հատուկ սիմուլյացիոն մանեքենի միջոցով տուժածներին սիրտ-թոքային վերակենդանացման անցկացման գործնական կարողությունների ձեռքբերմանը, հրդեհային անվտանգության, հրդեհների մարման տեխնոլոգիաներին և հրդեհի առաջացման դեպքում կրակմարիչի օգտագործման տեխնիկային, ինչպես նաև ջրափրկարարական պատրաստությանը, տուժածներին ջրահեղձման դեպքում առաջին օգնության ցուցաբերմանը:

   Դասընթացն անցկացրել են  փրկարարական ամբիոնի պետ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա.  Խաչատրյանը, Ամբիոնի դասախոսներ Վ. Հայրապետյանը և Ա. Էլմասակյանը:

   Նման փորձառությունը կնպաստի ուսանողների մասնագիտական գիտելիքների խորացմանը, քաղաքացիական պատասխանատվության ձևավորմանը և գործնական հմտությունների զարգացմանը։

   Այցերի ընթացքում ուսանողները շրջել են Կրթահամալիրի տարածքում։ Նրանց ներկայացվել է Արցախյան հերոսամարտում և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ՆԳՆ աշխատակիցների հուշակոթողը։ Ուսանողներն այցելել են նաև Կրթահամալիրի ոստիկանության պատմության թանգարան: