Վերադառնալ
30.04.2025

Կայացավ ուսանողական մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղը

Կայացավ ուսանողական մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղը

   Ապրիլի 28-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալրում տեղի ունեցավ ուսանողական մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղը, որին մասնակցում էին ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության վճարովի ուսուցման առաջին կուրսի և նույն մասնագիտության անվճար ուսուցման երրորդ կուրսի թիմերը: Դիտարժան և համառ պայքարի արդյունքում առաջնության հաղթող ճանաչվեց վճարովի ուսուցման առաջին կուրսի թիմը: Մրցանակային երրորդ տեղ էր զբաղեցրել փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման թիմը: Հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալներով և փոխանցիկ գավաթներով:

   Հիշեցնենք, որ ապրիլի 7-ից սկսած ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում ուսանողական խորհրդի և ոստիկանական ուսումնական ստորաբաժանման մարտական, ֆիզիկական և հատուկ պատրաստականության ամբիոնի կողմից կազմակերպվել էր ուսանողական մինի ֆուտբոլի մրցաշար, որին մասնակցում էր ոստիկանական ուսումնական և փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումներից կազմված 10 թիմ: