Նորություններ
Վերադառնալ24.06.2017
Հուշամրցաշար նվիրված գնդապետ Վարդան Պետրոսյանի հիշատակին
Ս/թ հունիսի 24-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց գնդապետ Վարդան Պետրոսյանի հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշար: Եզրափակիչում հանդիպեցին Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի և ակադեմիայի, քոլեջի համատեղ հավաքական թիմերը: Խաղը դիտարժան էր, անզիջում:
2-րդ խաղակեսի վերջում ուսումնական կենտրոնի թիմը, երկու անպատասխան գնդակ խփելով, հաղթեց և արժանացավ փոխանցիկ գավաթին:
Գավաթը հաղթող թիմին փոխանցեց հայ գործարար Արտակ Թովմասյանը։








