Վերադառնալ
09.10.2025

Աղջիկների ընկերական ֆուտբոլային հանդիպում

Աղջիկների ընկերական ֆուտբոլային հանդիպում

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի և ոստիկանական ուսումնական ստորաբաժանման մարտական, ֆիզիկական և հատուկ պատրաստականության ամբիոնի հետ համատեղ ս.թ. հոկտեմբերի 8-ին կազմակերպվել է աղջիկների ընկերական ֆուտբոլային ներբուհական հանդիպում։ Խաղին մասնակցում էին ուսանողուհիներ ոստիկանական ու փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումներից, որոնցից հետագայում ձևավորվելու է Կրթահամալիրի միացյալ հավաքական թիմ՝ միջբուհական ուսանողական լիգայում խաղալու համար։

   Միջոցառումն անցկացվել է ջերմ և ընկերական մթնոլորտում՝ նպատակ ունենալով խթանել առողջ ապրելակերպը, թիմային համագործակցությունը և կանանց ներգրավվածությունը սպորտում։