Վերադառնալ
02.12.2022

Ֆոկուս-խմբային հանդիպումներ

Ֆոկուս-խմբային հանդիպումներ

      Նոյեմբերի 21-ից 28-ը, ըստ նախապես կազմված և հաստատված պլանի, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կրթության  որակի ապահովման և գիտական աշխատանքների բաժնի աշխատակիցների կողմից անցկացվեցին ֆոկուս-խմբային հանդիպումներ կրթահամալիրի տարբեր բաժինների ծառայողների հետ՝ նպատակ ունենալով պարզել կառավարման և հաշվետվողականության արդյունավետությունը Կրթահամալիրի ստորաբաժանումներում, վեր հանել առկա խնդիրները, ինչպես նաև  ստանալ առաջարկություններ նշված գործընթացների բարելավման վերաբերյալ։

Հանդիպումների ընթացքում աշխատակիցների կողմից ներկայացվեցին իրենց աշխատանքի պլանավորման և կառավարման եղանակները, քննարկվեցին մի շարք հարցեր, ներկայացվեցին աշխատանքի բարելավմանն ուղղված առաջարկներ։ Հանդիպումների արդյունքները կվերլուծվեն՝ Կրթահամալիրի ղեկավարությանը բարելավման առաջարկներ ներկայացնելու նպատակով: