Նորություններ
Վերադառնալ24.08.2018
Վերջին ստուգատեսն ավարտված է

2018 թ. օգոստոսի 23 և 24. ճակատագրական օրեր Կրթահամալիրի ակադեմիայի անվճար ուսուցման 44 դիմորդի համար: Կայացավ վերջին շաբաթվա ընթացքում ջանք ու եռանդ չխնայած երիտասարդների վճռորոշ ստուգատեսը՝ ֆիզիկական պատրաստականության ստուգումը: Ու թեև առաջին հայացքից պատրաստ էին թվում բոլորը, սակայն վարկյանաչափն անդրդվելի էր, իսկ ոմանց չբավարարեցին սեփական ուժերը, և նվազագույն շեմը մնաց չհաղթարարված:
Շնորհավորում ենք 39 հաջողակներին և բոլոր դիմորդներին մաղթում ենք մի փոքր համբերություն՝ մինչ վաղը, երբ կհրապարակվեն Կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուտետի (առկա անվճար ուսուցում) ընդունվածների անունները:
Ֆիզիկական պատրաստականության ստուգման արդյունքներ.