ՀՀ ՆԳՆ ծառայողների համար կազմակերպված՝ առաջին օգնության հմտությունների զարգացման դասընթացներ
2026 թվականի ապրիլի 14-ին և 16-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի նախաձեռնությամբ կազմակերպվել են առաջին օգնության թեմայով ուսուցման դասընթացներ, որոնք իրականացվել են «Հայաստանյան խաղաղության նախաձեռնություն» կազմակերպության կողմից։
Դասընթացների նպատակն էր բարձրացնել ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների կարողություններն առաջին օգնության ոլորտում և նպաստել համապատասխան գիտելիքների տարածմանը՝ հատկապես առաջնահերթ խոցելի տարածքներում արագ և արդյունավետ արձագանք ապահովելու համար։
Ուսուցումն իրականացվել է տեսական և գործնական բաղադրիչների համադրությամբ, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել ոչ միայն ծանոթանալու առաջին օգնության հիմնական սկզբունքներին, այլև կիրառելու դրանք տարբեր իրավիճակների սիմուլյացիոն վարժանքների միջոցով։ Միաժամանակ, քննարկվել են սրտի կանգի, շնչառական խանգարումների, արյունահոսության դադարեցման և այլ արտակարգ իրավիճակներում առաջին օգնության ցուցաբերման առանձնահատկությունները, մեթոդները։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև դեֆիբրիլատոր սարքին, որը կենսական նշանակության բժշկական սարք է և օգտագործվում է սրտի կանգի դեպքում՝ սրտի բնական ռիթմը վերականգնելու նպատակով։
ՀՀ ՆԳՆ կրթահամալիրը կարևորում է նմանատիպ նախաձեռնությունների շարունակական իրականացումը՝ նպատակ ունենալով զարգացնել ծառայողների մասնագիտական հմտությունները և բարձրացնել հանրային անվտանգության ապահովման արդյունավետությունը։
Դասընթացների ավարտին մասնակիցներին տրամադրվել են հավաստագրեր։
