ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
10.06.2026

Շարունակվում է «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

Շարունակվում է «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը

   Հունիսի 9-ից ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար և հեռակա ուսուցման 2025-2026 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը և վերաատեստավորումը, որը կավարտվի հունիսի  26-ին։

   Ամփոփիչ քննություններին մասնակցում է 55 շրջանավարտ, որոնցից 17-ը` առկա անվճար ուսուցման, իսկ 38-ը հեռակա ուսուցման շրջանավարտներ են՝ ներառյալ 10 վերաատեստավորվող։

   Ամփոփելով ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները՝ վերջիններս ևս մեկ քայլ են անում դեպի կյանքի նոր փուլ՝ իրենց ծառայողական ու մասնագիտական գործունեության ուղղությամբ։

   Մաղթում ենք մեր շրջանավարտներին հաջող քննություններ, մասնագիտական ձեռքբերումներ, աշխատանքային առաջընթաց և բեղմնավոր ուղի։