ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
05.06.2026

Մեկնարկել է «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի սովորողների ամփոփիչ ատեստավորումը

Մեկնարկել է «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի սովորողների ամփոփիչ ատեստավորումը

   Հունիսի 2-ից ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2025-2026 ուսումնական տարվա 4-րդ կուրսի սովորողների ամփոփիչ ատեստավորումը, որը կշարունակվի նաև հունիսի  4-5-ին։

   Ամփոփիչ ատեստավորման շրջանակում 59 շրջանավարտներ կներկայացնեն և կպաշտպանեն իրենց ավարտական աշխատանքները՝ ամփոփելով ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները։

   Մաղթում ենք մեր շրջանավարտներին հաջող պաշտպանություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ և հետագա հաջողություններ իրենց ծառայողական ու մասնագիտական գործունեության ընթացքում։