ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
12.10.2026

«Ինքնորոշում և պատասխանատու ծառայություն» խորագրով ֆակուլտատիվ դասընթաց ապագա ոստիկանների համար

«Ինքնորոշում և պատասխանատու ծառայություն» խորագրով ֆակուլտատիվ դասընթաց ապագա ոստիկանների համար

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթության «Ոստիկանական գործ» մասնագիտության 2 -րդ  կուրսի սովորողների համար 2026-2027 ուսումնական տարում իրականացվում է «Ինքնորոշում և պատասխանատու ծառայություն» խորագրով հատուկ ֆակուլտատիվ դասընթաց, որը փորձնական ծրագիր է։ Այն անցկացնում են  Ինքնորոշման համապարփակ տեսության հեղինակ Գարեգին Միսկարյանը և կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Էլլա Խաչատուրյանը։ Տեսության հիման վրա մշակվել է ինքնորոշման կարողությունների զարգացման կրթական ծրագիր, որը հարմարեցվում է կոնկրետ կառույցի խնդիրներին և նպատակներին՝ շեշտը դնելով ծառայողական աշխատանքի իմաստի ընկալման վրա։ Ցանկացած քաղաքացի պետք է ընկալի իր դերն ու տեղը կյանքում, սահմանի իր արժեքներն ու նպատակները, առավել ևս՝ հանրային ծառայողը։ Կրթահամալիրում իրականացվող  հատուկ ծրագրի նպատակն այն է, որ սովորողները լիարժեք պատկերացում կազմեն իրենց մասնագիտության՝ ոստիկանի՝ որպես հանրային իշխանություն իրացնողի  դերի մասին։

   Նյութը մատուցվում է դասախոսությամբ, նախատեսվում է կիրառել տարբեր գործիքներ․ թեստավորում, հարցազրույցի անցկացում, ինքնագնահատում, ինքնորոշման ինդեքսի որոշում առցանց եղանակով։

   Ցանկալի արդյունքների դեպքում ակնկալվում է, որ «Ինքնորոշում և պատասխանատու ծառայություն» ծրագիրը կդառնա հիմնական։