Վերադառնալ
29.04.2022
ՀՀ ոստիկանության կրթահամալիրը մասնակցեց «Կրթություն և կարիերա EXPO-2022» ցուցահանդեսին

Ապրիլի 27-29-ը «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում տեղի ունեցավ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «LOGOS EXPO CENTER» ընկերության կազմակերպած «Կրթություն և կարիերա EXPO-2022» 21-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ցուցահանդեսին մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:
Պրոֆեսորադասախոսական, ուսումնաօժանդակ անձնակազմն ու սովորողները պատշաճ ներկայացրին Կրթահամալիրը՝ այցելուներին ներկայացնելով Կրթահամալիրի առաքելությունը, կառուցվածքը, բուհ ընդունվելու ընթացակարգը, կրթական առանձնահատկություններն ու գիտահետազոտական նորությունները: