Վերադառնալ
07.09.2020

Մեկնարկեցին պարեկային ծառայության դիմորդների ստուգումները

Մեկնարկեցին պարեկային ծառայության  դիմորդների ստուգումները

         Բազում սպասելիքներով, անհանգստությամբ ու պատրաստակամությամբ լի հայացքներ։

ՀՀ ոստիկանության նոր կազմավորվող պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ՀՀ ոստիկանության կրթահամալիրում 5-ամսյա դասընթացին մասնակցելու համար դիմորդների առաջին խումբը  (շուրջ 200 քաղաքացի և ոստիկանության ծառայող)     2020թ․ սեպտեմբերի 7-ի առավոտյան Կրթահամալիրում էր՝ հանձնելու ստուգումներից առաջինը՝ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը)։ 

         Թեստավորմամբ ստուգվում է դիմորդների ընդհանուր զարգացվածությունը, ոստիկանությունում ծառայությանը պիտանելիությունը, հայոց լեզվի իմացությունը և անկեղծությունը։

         Գործընթացին ծանոթանալու նպատակով Կրթահամալիր էին այցելել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա․ Ֆիդանյանը, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչները և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ  ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որոնք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանի ուղեկցությամբ ծանոթացան աշխատանքների ընթացքին։ 

         Պարեկային ծառայության նոր, մեծ ընտանիքին են ցանկանում միանալ ինչպես ՀՀ ոստիկանության ներկայիս ծառայողները, այնպես էլ տարբեր կրթություն ու մասնագիտություն ունեցող` ՀՀ քաղաքացիները։ 

         Առաջիկայում դիմորդների մյուս խմբերն էլ կմասնակցեն մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգմանը, որից հետո հաջողվածներին սպասվում է ֆիզիկական պատրաստականության ստուգումը, իսկ ավելի ուշ՝ այս ստուգումները հաղթահարած դիմորդների հարցազրույցը։

        Պարեկային ոստիկան դառնալ ցանկացող առաջամարտիկներին մաղթում ենք հաջողություն և անկոտրում կամք։