Վերադառնալ
18.07.2025

«Ոստիկանության ծառայողի երդման» հանդիսավոր արարողություն

«Ոստիկանության ծառայողի երդման» հանդիսավոր արարողություն

   Հուլիսի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագրով սովորողների «Ոստիկանության ծառայողի երդման» հանդիսավոր արարողությունը:

   Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ղեկավարությունը՝ կրթահամալիրի ռեկտոր Մ.Մուրադյանի գլխավորությամբ:

   Սովորողները ՀՀ եռագույն դրոշի ներքո հանդիսավոր կերպով երդվեցին հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը, արդար և անկողմնակալ իրականացնել լիազորությունները, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականությունները:

   Կրթահամալիրի ռեկտոր Մ. Մուրադյանը, շնորհավորելով սովորողներին, հաջողություններ մաղթեց ուսման մեջ, որից հետո հնչեց ՀՀ օրհներգը:

   Արարողությունը եզրափակվեց սովորողների հանդիսավոր երթով: