ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
29.01.2020

Ուսումնական կենտրոնի սովորողների երդումը

Ուսումնական կենտրոնի սովորողների երդումը

«Ծառայության անցնելով ՀՀ ոստիկանությունում՝ երդվում եմ․

Հավատարիմ լինել  ՀՀ սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը»։

Հենց այս խոսքերով Կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացն անցնող սովորողները հունվարի 29-ին երդվեցին անմնացորդ ծառայել հայրենիքին և ժողովրդին։

Երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանը, Կրթահամալիրի ղեկավար կազմը, ուսումնական կենտրոնի անձնակազմը և սովորողների հարազատները։

Կրթահամալիրի պետը շնորհավորեց սովորողներին՝ մաղթելով մասնագիտական բարձունքներ։

Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր երթով։