Վերադառնալ
11.05.2021
Ուսումնական կենտրոնի սովորողների երդման արարողությունը

2021թ. մայիսի 11-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացն անցնող սովորողների երդման հանդիսավոր արարողությունը:
Ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմը, սովորողների հարազատները:
Երդման կապակցությամբ Մ.Բաբայանը շնորհավորեց սովորողներին` մաղթելով անմնացորդ նվիրում ծառայությանն ու հայրենիքին:
Երդման արարողությունն ավարտվեց հանդիսավոր քայլերթով: