Նորություններ
Վերադառնալ04.10.2018
Ապագա ոստիկանները հանդիսավոր երդում տվեցին

2018թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթության «ոստիկան» որակավորման եռամսյա դասընթացի սովորողները երդվեցին ծառայել Հայաստանի Հանրապետությանը:
Երդման տեքստն ընթերցելով` նրանք ուխտեցին անմնացորդ նվիրվել օրենքին, պետությանը և ժողովրդին:
Երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ.Բաբայանը, կրթահամալիրի ղեկավար կազմը, ուսումնական կենտրոնի անձնակազմը, ինչպես նաև սովորողների հարազատները:
Կրթահամալիրի պետը շնորհավորեց սովորողներին երդումն ընդունելու կապակցությամբ, ինչին հաջորդեց երդման արարողության հանդիսավոր երթը: