ԵՊՀ ուսանողների այցը ՆԳՆ կրթահամալիրի միջազգային համագործակցության և հանրային կապերի բաժին
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի կրթական ծրագրի «Միջազգային հարաբերություններ» և «Հանրային կառավարում» մասնագիտությունների 4-րդ կուրսի մի խումբ ուսանողներ ՀՀ ներքին գործերի նախարարությունում անցնող պրակտիկայի շրջանակում ս․թ․ մարտի 3-ին հյուրընկալվել են ՆԳՆ կրթահամալիրի միջազգային համագործակցության և հանրային կապերի բաժնում՝ ծանոթանալու միջազգային համագործակցության ոլորտում իրականացվող աշխատանքներին։
Միջազգային համագործակցության և հանրային կապերի բաժնում ուսանողներին ներկայացվել է Կրթահամալիրի առաքելությունն ու դերը ներքին գործերի համակարգը բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրելու գործում, և այդ նպատակով տարբեր կրթական և լրացուցիչ ծրագրերի միջոցով կադրերի պատրաստման, վերապատրաստման և որակավորման բարձրացման ուղղությամբ ոստիկանության, փրկարարական ծառայության, ինչպես նաև միգրացիայի ոլորտներում կադրերի մասնագիտական կարողությունների զարգացումը ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխան հուն տեղափոխելու ձեռնարկումներում։ Այս համատեքստում Բաժնի պետի պարտականությունները կատարող Հ․ Քեշիշյանը մանրամասներ է ներկայացրել ներքին անվտանգության ոլորտում միջազգային լավագույն փորձի ներդրմանը, կրթական գործընթացների որակական զարգացմանն ու կրթական ծրագրերի համահնչեցմանը միտված միջազգային համագործակցության և Կրթահամալիրի միջազգայնացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, արձանագրված ձեռքբերումների, միջազգային կապերի ամրապնդման և զարգացման ընթացիկ ծրագրերի մասին, պատասխանել ուսանողների հարցերին։
