Վերադառնալ
17.07.2020

Խոսում ենք Շեքսպիրի և Բիթլզի լեզվով

Խոսում ենք Շեքսպիրի և Բիթլզի լեզվով

Հունիսի 16-ին առցանց ձևաչափով կայացավ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպանության աջակցությամբ կազմակերպված անգլերենի դասընթացներին մասնակցած ոստիկանության ծառայողների վկայականների հանձնման միջոցառումը։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մկրտչյանը,  Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի թագավորության դեսպանի ժամանակավոր հավատարմատար Դայվիդ Մորանը, դեսպանության աշխատակիցները և շրջանավարտները։

Ոստիկանության գնդապետ Ա․Մկրտչյանը կարևորելով օտար լեզուների, հատկապես անգլերենի  իմացությամբ ոստիտանության ծառայողների ավելացումը համակարգում, անչափ կարևոր դասընթացներ կազմակերպելու համար, շնորհակալություն հայտնեց դեսպան Դ․Մորանին և հույս հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի Թագավորության դեսպանության և ՀՀ ոստիկանության համագործակցությունը շարունակական բնույթ կկրի։

Դեսպան Դ․Մորանը, շնորհավորելով  շրջանավարտներին, իր խոսքում  նշեց, որ այսուհետ դասընթացներ ավարտած ոստիկանության ծառայողները  Շեքսպիրի և Բիթլզի լեզվի կրողներն են, և համոզմունք հայտնեց, որ ստացած նոր գիտելիքներն արդյունավետ կկիրառվեն ծառայության մեջ։

Այնուհետև իրենց երախտիքի խոսքն ասացին շրջանավարտները, որոնցից վեցը Կրթահամալիրի տարբեր ստորաբաժանումների ծառայողներ են։

Օտար լեզուների իմացությամբ դասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի ավելացումը ՀՀ ոստիկանության կրթահամալիր առաջնային խնդիրներից մեկն է, որի նպատակը միջազգային համագործակցության խթանումն է լավագույն փորձի ուսումնասիրման և մասնագիտական կրթական ծրագրերում ներդրման համատեքստում։