Վերադառնալ
26.05.2023

ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

   Մայիսի 24-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ գիտագործնական հերթական քննարկումը՝ «Բանակցությունները (մեդիացիան) ոստիկանական գործառույթում» թեմայով: Միջոցառումը կազմակերպել էր Քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնը: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ, ի.գ.թ., դոցենտ Մ. Մարկոսյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալը, անչափահասների գործերով և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդգար Պետրոսյանը, դասախոսական կազմի ներկայացուցիչներ և տարբեր կուրսերի սովորողներ:

Զեկուցումների արդյունքում ծավալվեց ակտիվ քննարկում,  ոլորտին վերաբերող հարցերին բանախոսները մասնագիտական տեսանկյունից տվեցին սպառիչ պատասխաններ:

Ի գիտություն՝ գիտագործնական միջոցառումներն իրականացվում են Կրթահամալիրի գիտական խորհրդի 31.01.2022թ. թիվ 1 նիստում հաստատված «գիտաժողովների, ամենամյա գիտական հետազոտությունների ամփոփման, կազմակերպման և անցկացման կարգ»-ի և Կրթահամալիրի պետի  հաստատած ժամանակացույցի հիման վրա: