Վերադառնալ
25.12.2025

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ (ԱՈՒԴԻՏԻ) ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ (ԱՈՒԴԻՏԻ) ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կողմից 2025 թվականի սեպտեմբերին կրթական ծրագրերի մոնիթորինգի (աուդիտի) իրականացման համար հայտարարված մրցույթի հիման վրա ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը սահմանված աշխատանքային գրաֆիկի հիման վրա իրականացնում է կրթական ծրագրերի համալիր ուսումնասիրություն: Աշխատանքային հանդիպումները մեկնարկել են Կրթահամալիրի ղեկավար կազմի հետ հանդիպումով, որը տեղի ունեցավ ս.թ. դեկտեմբերի 24-ին: ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում Կրթահամալիրում տեղի ունեցած աշխատանքները կրթական ծրագրերի փոփոխության մասով: Ներկայացվեց նաև Կրթահամալիրում տարվող քաղաքականությունը կրթական ծրագրերի լավարկման և շարունակական բարելավման տեսանկյունից, որի շրջանակներում էլ իրականացվում է նաև սույն աուդիտի գործընթացը:

   Աշխատանքային հանձնաժողովի կողմից որոշակի հարցեր ուղղվեցին Կրթահամալիրի ղեկավարությանը, որոնք առանձնացվել էին նախապես իրականացված փաստաթղթային ուսումնասիրությունների հիման վրա:

   Աշխատանքային հանձնաժողովն, ըստ սահմանված ժամանակացույցի, կիրականացնի նախապես պլանավորված որոշակի աշխատանքներ, որի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ գործատուի, սովորողների, դասախոսական անձնակազմի, շրջանավարտների հետ, որի արդյունքում կներկայացնի վերջնական համալիր զեկույց՝ կրթական ծրագրերի վերաբերյալ:

   Նշված գործընթացը նախատեսվում է ավարտել 2026 թվականի մայիսին: