Հանդիպում-քննարկում գործատուների ներկայացուցիչների հետ
Կրթական ծրագրերի արտաքին փորձաքննության (աուդիտ) հանձնաժողովի աշխատանքային պլանի համաձայն` փետրվարի 19-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում գործատուների ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովն առանձնացրել էր հարցեր, որոնք կապված էին կրթական ծրագրերի չափորոշիչների և մասնագրերի մշակման գործընթացի, շրջանավարտների մասնագիտական պատրաստվածության որակի, պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների, աշխատակիցների ընթացիկ վերապատրաստումների հետ և այլն:
Քննարկման ընթացքում մասնակիցները խոսեցին Կրթահամալիրի հետ իրականացվող աշխատանքներից, շարունակական բարելավվող կրթական միջավայրից և մի շարք ընթացիկ հարցերից, որոնք լուծվում են կրթական տարբեր գործընթացներում` իրենց իսկ ներգրավվածության միջոցով, քանի որ հիմնական կրթական ծրագրերից յուրաքանչյուրի ավարտից հետո կազմակերպվում են բովանդակային և տեխնիկական մասի վերաբերյալ քննարկումներ, այնուհետև որոշակի շտկումներ են իրականացվում կրթական ծրագրերի չափորոշիչներում և մասնագրերում, որից հետո նոր մեկնարկում է հաջորդ ակադեմիական խմբի հավաքագրումն ու ուսուցումը:
Քննարկման ավարտին անդրադարձ կատարվեց նաև Կրթահամալիրի ուժեղ կողմերին, նշվեց, որ կրթական հաստատությունն այսօր վերածվել է ժամանակի պահանջներին դինամիկ արձագանքող բարձրագույն ուսումնական հաստատության, որտեղ մեծապես կարևորվում է գործատուի կողմից ստացված արձագանքը և կապի ամրապնդումը վերջինիս հետ:
