Վերադառնալ
26.05.2023
Գիտագործնական համաժողովին մասնակցեց նաև Կրթահամալիրի ներկայացուցիչը

Մայիսի 25-ին տեղի ունեցավ ՌԴ ՆԳՆ Վ․ Լուկյանովի անվան Օրյոլի իրավաբանական ինստիտուտի կազմակերպած՝ «Երիտասարդների աչքերով իրավունքի արդի հիմնախնդիրները» թեմայով միջազգային գիտագործնական հեռավար համաժողովը։
ԱՊՀ անդամ երկրների ոստիկանական բուհերի ներկայացուցիչների շարքում էր նաև ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի երկրորդ կուրսի սովորող, ոստիկանության ավագ սերժանտ Նաիրի Զիլաբյանը։ Վերջինս ներկայացրեց «Անձնական տվյալների պաշտպանության օրենսդրությունը և իրավական կարգավորումների արդի հիմնախնդիրները» թեմայով զեկույցը, որի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում։
Զեկույցի գիտական ղեկավարն էր Ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնի պետի ժ․պ․, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության կապիտան Գայանե Մարուքյանը։