Վերադառնալ
22.12.2022
Հանդիպում ուսանողական խորհրդի հետ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ի.գ.թ., դոցենտ, ոստիկանության գնդապետ Մ. Մուրադյանը հանդիպեց ուսանողական խորհրդի անդամների հետ․ նպատակը՝ լուծում տալ ուսանողներին հուզող հարցերին, նրանց հետ քննարկել ուսումնական գործընթացում իրականացվող փոփոխությունները, կատարված վերանայումների վերաբերյալ հետադարձ արձագանք տալ: Մ. Մուրադյանը կարևորեց գործընթացների բարելավման համար ուսանողների առաջարկությունն ու նախաձեռնողականությունը, քանի որ վերջիններիս հետաքրքրության բացակայության պայմաններում հնարավոր չէ ապահովել ուսանողական ակտիվ կյանքի բաղադրիչները:
Ուսանողներն առաջադրեցին հարցեր, որոնց վերաբերյալ ծավալվեց ակտիվ քննարկում, և պարզաբանումներ տրվեցին մի շարք գործընթացների վերաբերյալ: