Վերադառնալ
21.02.2023

Շախմատի առաջնություն

Շախմատի առաջնություն

     Փետրվարի 15-ից 17-ը «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվեց ոստիկանության արագ շախմատի առաջնությունը, որը կայացավ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի և Երևանի շախմատի ֆեդերացիայի համատեղ ջանքերով: Առաջնությանը մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության և փրկարար ստորաբաժանումների հավաքական 15 թիմերը։

Թիմային պայքարում հաղթող է ճանաչվել ՆԳՆ ոստիկանության շտաբի հավաքական թիմը, երկրորդ տեղը ոստիկանության կրթահամալիրն էր, երրորդ տեղն զբաղեցրեց փրկարար ծառայության հավաքական թիմը։

ՀՀ ոստիկանության կրթահամալիրը հանդես եկավ հետևյալ կազմով՝ ոստիկանության գնդապետ Ա․Բաբախանյան, ոստիկանության փոխգնդապետ Ա․Սարգսյան, ոստիկանության փոխգնդապետ Հ․Կուծանյան։

Առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվեցին դիպլոմներով, մեդալներով, հուշանվերներով և դրամական պարգևներով։