Վերադառնալ
16.06.2023
Մեկնարկեց ակադեմիայի ամփոփիչ ատեստավորումը

Հունիսի 13-ից ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկեց ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար և հեռակա ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը և նախորդ ուսումնական տարվա շրջանավարտների վերաատեստավորումը։ Ամփոփիչ ատեստավորմանը ներկա էին հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը և հանձնաժողովի անդամները։
Ամփոփիչ ատեստավորումը կշարունակվի մինչև հունիսի 30-ը։
Մաղթում ենք հաջողություն։