ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
26.11.2025

Դուալ ձևաչափով դասախոսություն՝ «Համակարգչային տեղեկատվության անվտանգության ոլորտում հանցագործությունների քննության մեթոդիկան» թեմայով

Դուալ ձևաչափով դասախոսություն՝ «Համակարգչային տեղեկատվության անվտանգության ոլորտում հանցագործությունների քննության մեթոդիկան» թեմայով

   Նոյեմբերի 24-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Կրթահամալիրի Շ․ Շահամիրյանի անվան դահլիճում անցկացվել է դուալ ձևաչափով դասախոսություն՝ նվիրված համակարգչային տեղեկատվության անվտանգության ոլորտում հանցագործությունների քննության մեթոդիկային։

   Դասախոսությունը վարել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը, նույն վարչության 3-րդ բաժնի պետ Արսեն Էլոյանը, Կրթահամալիրի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դասախոս Լուսինե Սարդարյանը։

   Դասախոսությանը մասնակցել են ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի՝ վճարովի և անվճար ուսուցմամբ 4-րդ կուրսի սովորողները։ Ընթացքում ներկայացվել են համակարգչային տեղեկատվության դեմ ուղղված հանցագործությունների քննության արդի մեթոդական մոտեցումները։ Դասախոսությունն ընթացել է հարց ու պատասխանի ձևաչափով, որը նպաստել է բարձր ակտիվության և մասնագիտական քննարկման ձևավորմանը։