ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
29.05.2026

Հուշագիր՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ոլորտային կարողությունների զարգացման համար

Հուշագիր՝ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ ոլորտային կարողությունների զարգացման համար

   Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիրը և  «Դրոններով մրցավազքի Հայաստանի ֆեդերացիա» կրթական, սպորտային հասարակական կազմակերպությունը սույն թվականի մայիսի 27-ին կնքել են համագործակցության հուշագիր՝ ուղղված կրթական, տեխնոլոգիական և գիտական ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։

   Հուշագրի շրջանակում կողմերը նախատեսում են համագործակցել արտակարգ իրավիճակների կառավարման, աղետների ռիսկի նվազեցման, քաղաքացիական պաշտպանության և հանրային անվտանգության ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ։ Համագործակցությունը ներառում է նաև գիտաժողովների, սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպում, ուսումնական և մեթոդական նյութերի համատեղ մշակում, ինչպես նաև ուսանողների և երիտասարդ մասնագետների ներգրավմամբ ծրագրերի իրականացում։

   Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու 3D մոդելավորման, արհեստական բանականության և անօդաչու թռչող սարքերի կիրառման հնարավորությունների ուսումնասիրմանը որոնողափրկարարական, մոնիթորինգային և ռիսկերի գնահատման գործընթացներում։

   Կողմերը կարևորել են կրթության, գիտության և նորարարական տեխնոլոգիաների համադրումը ոլորտային կարողությունների զարգացման, փորձի փոխանակման և արդյունավետ համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման գործում։