Վերադառնալ
15.11.2022

Լճափ գյուղի աշակերտները Կրթահամալիրում

Լճափ գյուղի աշակերտները Կրթահամալիրում

     Նոյեմբերի 14-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում էին Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի հիմնական դպրոցի 11-ից 12-րդ դասարանի աշակերտները։

ՀՀ ոստիկանության Կրթահամալիրի` ՀՀ ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ, ոստիկանության պաշտոնաթող գնդապետ Դ․ Հովսեփյանի ուղեկցությամբ աշակերտները ծանոթացան Կրթահամալիրի մշակույթի կենտրոնին, ծաղիկներ խոնարհեցին Արցախյան հերոսամարտում և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանների հուշակոթողին: Եղան նաև թանգարանում, որտեղ Դ.Հովսեփյանը մանրակրկիտ բացատրեց և ներկայացրեց Հայաստանի ոստիկանության անցած ուղին՝ մեր թվարկության 367 թ.սկսած` մինչև մեր օրերը:

 «Պատվավոր հյուրերի գրքում» աշակերտները  գրառեցին իրենց ստացած տպավորությունները: