Վերադառնալ
17.12.2019

Դպրոցում ոստիկաններն էին

Դպրոցում ոստիկաններն էին

ՀՀ  ոստիկանության  կրթահամալիրի  վարկանիշի  բարձրացման  2019թ.  2-րդ  կիսամյակի  միջոցառումների   պլանի  համաձայն` դեկտեմբերի  13-ին  ՀՀ  ոստիկանության  կրթահամալիրի  ծառայության  բաժնի  կուրսի  պետ,  ոստիկանության  մայոր  Ա.Անտոնյանի  ղեկավարությամբ  Կրթահամալիրի  1-ին  կուրսի  մի խումբ  սովորողներ  այցելեցին  իրենց  իսկ  ավարտած՝  Արարատի  մարզի  Սուրենավանի  դպրոց: Դպրոցականները մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ դիմավորեցին ոստիկաններին՝ անկնկալելով հետաքրքիր բացահայտումներ մասնագիտական առանձնահատկությունների վերաբերյալ։  Կրթահամալիրի  սովորողները  դպրոցականներին  ներկայացրին  Կրթահամալիրի  պատմությունը,  անցած  ուղին,    առօրյան  և  Կրթահամալիրում սովորելու առավելությունները։ Այցի ավարտին դպրոցականները  հարցեր ուղղեցին ոստիկաններին մասնագիտական դժվարությունների և մեծ պատասխանատվություն պահանջող մասնագիտության մասին։ Հանդիպումն ուղղված էր  դպրոց-կրթահամալիր   կապի  ամրապնդմանը: