Վերադառնալ
06.11.2019

Կրիմինալիստիկայի դաս դպրոցում

Կրիմինալիստիկայի դաս դպրոցում

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վարկանիշի բարձրացման 2019 թվականի երկրորդ կիսամյակի միջոցառումների պլանի շրջանակներում 2019 թվականի նոյեմբերի 6-ին կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Բ. Ալեքսանյանը, նույն ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Վ. Սարդարյանը, կրթահամալիրի ուսանողական խորհրդի անդամներ Ս. Բադալյանը, Լ. Հովակիմյանը և Ս.Հակոբյանը  այցելեցին Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի միջնակարգ դպրոց։

Երկու դասաժամ տևած հանդիպման շրջանակներում ուսանողական խորհրդի նախագահ Ս. Բադալյանը դիդակտիկ նյութերի օգնությամբ ներկայացրեց կրթահամալիրի կառուցվածքն ու առօրյան, պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին։ Բ. Ալեքսանյանն անցկացրեց կրիմինալիստիկա առարկայից գործնական պարապմունք՝ օգտագործելով համակարգչային համապատասխան ծրագրեր։ Որպես մարդու արտաքնի նկարագրի ձևավորման միջոց՝ ցուցադրեց կոմպոզիցիոն պատկերների կազմման հնարքները։ Դասաժամի ընթացքում համապատասխան նյութերի ու տեխնիկական միջոցների գործադրմամբ իրականացրեց հետքերի հայտնաբերման, ամրագրման, վերցնելու գործընթացը։ Աշակերտներին պարբերաբար հնարավորություն տրվեց ինքնուրույն իրականացնել հետքերի հավաքման ողջ գործընթացը։ 

Դպրոցի ուսուցչական և ղեկավար կազմը, աշակերտները գոհունակությամբ ընդունեցին ցուցաբերած նախաձեռնությունը։ Բ. Ալեքսանյանն էլ իր հերթին հույս հայտնեց ապագայում դպրոցականներին տեսնելու կրթահամալիրի սաների շարքում։

Նշենք, որ նման այցելությունները կրելու են շարունակական բնույթ։